ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

pin 3 Zarobyan St, Yerevan 0009, Armenia
tel +374 10 589418
clock ԵՐԿՈՒՇԱԲԹԻ — ՈՒՐԲԱԹ 11:00 - 16:30 | ՇԱԲԱԹ 11:00 - 16:00 | ԿԻՐԱԿԻ — փակ է
clock www.akhachaturianmuseum.am
Աշխարհահռչակ սովետական հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունը համաշխարհային դասական երաժշտության գանձարանում թանկարժեք ներդրում է: Երևանում նրա թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին, կոմպոզիտորի մահից անմիջապես հետո: Դրա նպատակը Արամ Խաչատրյանի մասին հասարակությանը տեղեկացնելն է, նրա հարուստ երաժշտական ժառանգության մասին հոգ տանելն ու այն սերունդներին փոխանցելն է: 1947 թվականին կառավարությունը այն նվիրեց Արամ Խաչատրյանին: Հինգ սենյականոց մեկ հարկանի տուն էր և ետին մասում այգի ուներ: Ա. Խաչատրյանը սիրում էր այս տունը և այստեղ էր ապրում , երբ Երևանում էր լինում: Երկհարկանի թանգարանային համալիրը կառուցվել է կոմպոզիտորի մահվանից հետո: Նախկին բնակարանը մնացել է անփոփոխ: Այգին վերածվել է փոքրիկ բակի: Շուտով թանգարանը դարձավ Ա. Խաչատրյանի երկրպագուների, երաժշտության գիտակների, երիտասարդների, երաժիշտների և պարզապես Ա. Խաչատրյանով և նրա երաժշտությամբ հետաքրքրվողների համաշխարհային ճանաչում ունեցող հանդիպման վայրը: Հայտնի կոմպոզիտորի 80-ամյակի կապակցությամբ 1984 թվականի փետրվարի 23-ին առաջին անգամ բացվեցին մշտական ցուցադրության համար նախատեսված տասը ընդարձակ, լուսավոր սրահներ: Այստեղ Արամ Խաչատրյանը ներկայացված է որպես մեծ կոմպոզիտոր, հայտնի դիրիժոր, հմուտ ուսուցիչ, ճանաչված հասարակական գործիչ: Թանգարանի նմուշները՝ հավաքածու-լուսանկարները,փաստաթղթերը, նամակները, ձեռագրերը, ստեղծագործությունների հրատարակությունները, հեղինակային համերգների և բալետի ներկայացումների ծրագրերը, բուկլետները, պաստառները, տարելիցներին նվիրված ճառերը, դիպլոմները, պարգևները և մեդալները ներկայացված են՝ ըստ կոմպոզիտորի կյանքի և նրա ստեղծագործական գործունեության ժամանակագրության: Ցուցանմուշները օգնում են Ձեզ տեղեկանալ Արամ Խաչատրյանի մանկության, երիտասարդության, նրա ընտանիքի, այն միջավայրի մասին, որտեղ ձևավորվել է ապագա կոմպոզիտորը, երաժշտության նկատմամբ նրա սերը և ձգտումները: Նրանք ներկայացնում են Մոսկվայի տարիների ուսումնառության տարիները, երաժշտության աշխարհ մուտք գործելու առաջին լուրջ քայլերը, ստեղծագործական ուղու վերելքում գրված սիմֆոնիկ և գործիքային ստեղծագործությունները, որոնք վկայում են ամբողջ աշխարհում նրա երաժշտության հսկայական ժողովրդականություն վայելելու մասին և նրա բեմական ստեղծագործությունների մասին: Ներկայացված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների, արվեստի և գիտության նշանավոր կատարողներ, կոմպոզիտորների միջավայրում ճանաչված հասարակական գործիչներ: Դուք կարող եք նաև տեսնել Ա.Խաչատրյանին `հայկական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում: Նմուշների ցուցադրման ժամանակակից միջոցները օգտագործվել են գրավիչ կերպով: Թանգարանում էքսկուրսիաներն ուղեկցվում են ֆոնային երաժշտությամբ և տեսագրությամբ: Տանը պահպանվում են կոմպոզիտորի վերջին տարիների պայմանները, որոնք մնացել են նույնը: Ցուցադրված կահույքը, անձնական իրերը, առօրյա օգտագործման պարագաները, հագուստները բերվել են կոմպոզիտորի Մոսկվայի բնակարանից: Աշխատասենյակում կարող եք տեսնել Ա.Խաչատրյանի գրասեղանը, բազկաթոռը և դաշնամուրը: Ասես՝ նրանք սպասում են կոմպոզիտորի վերադարձին: Թանգարանի շքեղ համերգային դահլիճում անցկացվում են տարբեր միջոցառումներ և համերգներ, ինչպես նաև մշակութային կրթական ծրագրեր: Ձայնային գրադարանում կարելի է վայելել համաշխարհային դասական երաժշտության գանձերը: