Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես.Հայաստան 2018 (ICAE2018)
սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը

Առաջին անգամ Հայաստանում <<Շաուլա Ինթերնեյշնլ>> ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության եւ Հ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով ցուցահանդեսը, որին կմասնակցեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Ցուցահանդես-փառատոնն իր տարբեր բաժիններով բաշխված կլինի Հայաստանի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում: Դրանց շարքում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահը, Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանը և Հայ արվեստի մշակութային կենտրոնը:

Լայնածավալ ծրագիրը կընդգրկի կերպարվեստի բոլոր տեսակները՝ գեղանկարչություն, ունիկալ գրաֆիկա,տարբեր տեսակի փորագրություն, էստամպ, քանդակագործությոն, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի յուրատիպ նմուշներ, գեղարվեստական լուսանկարչություն, կոնցեպտուալ արվեստ և այլն: Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր միջոցառումներով և նկարազարդ ալբոմ-կատալոգի հրատարակմամբ:

Ցուցահանդեսի կոնցեպտուալ հիմքում ընկած են  մշակութային տարբեր մտածողությունների գաղափարային բազմազանությունն ու կոնտրաստը:

ICAE2018 կմեկնարկի
Օրեր
Ժամեր
Րոպեներ
Վայրկյաններ
Վայրեր