Շաուլա Ինթերնեյշնլ ՍՊԸ-ն

<<Շաուլա Ինթերնեյշնլ>> ՍՊԸ-ն Հայաստանում հիմնված խորհրդատվական և կառավարման առաջատար կազմակերպություն է, որի հիմնական գործունեությունը Հայաստանում եվրոպական ընկերությունների ինտեգրումն է, հիմնականում իտալական ընկերությունների, քանի որ Իտալիան <<Շաուլա Ինթերնեյշնլ>> ՍՊԸ-ի երկու հիմնադիրների՝ Ֆաբիո Լենցիի և Ալբերտո Կալիոստրոյի հայրենիքն է : Ընկերությունն ապահովում է տարբեր ոլորտներին վերաբերող ծառայությունների լայն շրջանակ, նպաստում է Եվրոպայի և Հայաստանի միջև օտարերկրյա ուղիղ ներդրումների զարգացմանը և  մշակութային ու տնտեսական փոխանակմանը:

Միասին նրանք միավորել են իրենց գաղափարները՝ հավատալով Հայաստանի հետագա զարգացմանը, և, որ Հայաստանի միջոցով Կովկասի դռները կբացվեն օտարերկրյա ձեռնարկատերերի առջև: 

Ընկերությունը շատ է կարևորում երկրի տնտեսական բարեկեցության զարգացումը, գնահատում է Հայաստանի մշակույթն ու ավանդույթները և այն ներառում է իր բիզնեսի մեջ՝ որպես համընդհանուր առաքելության կարևոր մաս` բարձրացնելով Հայաստանի դերը մշակութային և գեղարվեստական ոլորտներում, կազմակերպում է միջոցառումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի Հայաստան բերել միջազգային գործընկերների:

«Շաուլա Ինթերնեյշնլ»-ի ռազմավարության հիմնարար մասն է այն գործընկերներին , որոնք իրենց ընկերությունները Հայաստան բերելու որոշում կկայացնեն , հավաստիացնել, որ «Շաուլա Ինթերնեյշնլ»-ի անդամները կաջակցեն այդ ընկերություններին ամբողջ զարգացման գործընթացում: Ընկերության անդամները կաջակցեն այդ ընկերություններին ինչպես վարչական, այնպես էլ մարքեթինգային քաղաքականության հարցերում , մինչ այդ ընկերությունները ընդլայնվեն Հայաստանում, ինչպես նաև նրանք կաջակցեն նաև իրենց հաճախորդների տեղական գործընկերներին, կկապեն երկու կողմերին, ուստի՝ օտարերկրյա ընկերությունների միջոցով կնպաստեն Հայաստանի  տնտեսական զարգացմանը :

Մեր ընկերության նպատակն է ստեղծել ձեռներեցական ծրագրեր, որոնք ձեռնտու են ինչպես մեր արտասահմանյան գործընկերների, այնպես էլ Հայաստանի համար: <<Շաուլա Ինթերնեյշնլ>> ՍՊԸ-ն ընտրել է տեղական տարածքը, որպեսզի ավելի լավ ծառայի այս կոնկրետ շուկային: Մեր առաքելությունն է միջազգային բիզնեսի մասնագետների և օտարերկրյա ներդրողների ներգրավումը Հայաստան, ինչպես նաև այս արագ զարգացող շուկայի հետագա տնտեսական աճի զարգացումը` արդյունավետորեն համադրելով մեր հաճախորդների համընդհանուր շահերը:

Founders

Ֆաբիո Լենցին
Co-Founder & Chief Executive Officer

«Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ֆաբիո Լենցին ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 3-ին Իտալիայում, Հռոմում և Համբուրգում տնտեսագիտական կրթություն է ստացել : Համալսարանն ավարտելուց հետո սկսեց իր բիզնեսի կարիերան Իսպանիայում՝ բանկային ոլորտում, որից հետո նա մասնագիտացավ մարքեթինգի և բիզնեսի կառավարման բնագավառներում: Միջազգային շրջագայությունները և շփումները ակտիվացրեցին նրա մեծ հետաքրքրությունը միջազգային հարցերի և միջազգային  համագործակցությունների հանդեպ, որը սկիզբ դրեց նրա երկար և հաջողակ կարիերային՝  որպես տնտեսական հաշվետվությունների լրագրող՝ համագործակցելով մի շարք լավագույն միջազգային լրատվամիջոցների հետ ՝ շեշտը դնելով զարգացող շուկաների և  զարգացող տնտեսությունների վրա, ինչպիսիք են Նիգերիան, Մավրիկիոսը, Հարավային Աֆրիկան, Կամբոջան, Մալթան, Մարոկկոն և Հայաստանը, որտեղ 2016 թվականի հունվարին նա ստեղծեց «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն:

read more arrow
Ալբերտո Կալիոստրոն
Co-Founder & Chief Legal Officer

«Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի գլխավոր իրավախորհրդատու և համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն  ծնվել է 1976 թվականի մայիսի 21-ին Շվեդիայում, կրթությունը ստացել է Հռոմում, ավարտել է Հռոմի Սապիենցա համալսարանի իրավաբանական բաժինը , որից հետո մագիստրատուրան վերջացրել է Իսպանիայում՝ միջազգային իրավունքի բաժնում: Նա աշխատում է Հռոմում որպես իրավաբան, մասնագիտացած է Միջազգային առևտրի և մարդու իրավունքների ոլորտում: Վերջին տարիներին նա կենտրոնացրել է իր աշխատանքը Եվրամիության և Եվրասիական միության միջև առևտրի ներուժի վրա: Երկու տարի առաջ նա դոկտոր Ֆաբիո Լենցիի հետ Հայաստանում խորհրդատվական ընկերություն է հիմնադրել` խթանելու և աջակցելու նոր իտալացի ներդրողների մուտքը Հայաստան:

read more arrow