Համադրողներ

Մարինա Հակոբյանը

Մարինա Հակոբյանը Երևանում բնակվող արվեստի տեսաբան, քննադատ, ցուցահանդեսների համադրող է: 2004 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 2004 - 2010 թթ.-ին  աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում որպես ավագ գիտաշխատող և համադրող: 2010 թվականից Գրաֆիկայի բաժնի վարիչն է ՀԱՊ-ում: 2009-2013 թթ.-ին  դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում: 2016 թվականից դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության և տեսության, համակարգչային գրաֆիկայի և դիզայնի ֆակուլտետներում: Մ.Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպում է հայկական և համաշխարհային փորագրարվեստին վերաբերող հեղինակային դասախոսություններ: Պարբերաբար մասնակցում ու կազմակերպում է թեմատիկ գիտաժողովներ: 2018 թ.-ից զբաղեցնում է գիտական քարտուղարի պաշտոնը Հայաստանի ազգային պատկերասրահում: Մ.Հակոբյանը Հայաստանում և արտասահմանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների համադրող է: Դրանց թվում են ` «Գրիգոր Աղասյան. Հետահայաց» (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2014), «Գրիգոր Աղասյան. Նվիրված ծննդյան 85-ամյակին» (Ալբերտ և Թովէ Բոյաջյան պատկերասրահ, Երևան, 2011), «Գրքարվեստ» (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2014), «Հին և նոր Երևան» Էրեբունի-Երևան նախագծի շրջանակներում (ՀՀ Նկարիչների միություն, Երևան, 2014), «Գրիգոր Աղասյան. Ապրելու ենք», Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2015), «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ: Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2016), «Գրիգոր Աղասյան. Գրաֆիկա» (Ալբերտ և Թովէ Բոյաջյան պատկերասրահ, Երևան, 2016), «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև», (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2016), «Աբրահամյաններ» (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2016), «Միրո Պերսոլյա. Արտացոլանքից անդին» (Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016 թ.) և այլն: 2017 թ. Մ. Հակոբյանը համադրել է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» (Ռուսական իմպրեսիոնիզմի  թանգարան, Մոսկվա) և «Արա Հարությունյան. Արևը քարի մեջ», Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում միջոցառումների շրջանակներում (Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան, Մոսկվա) արտագնա ցուցահանդեսները: Նույն թվականին կազմակերպել է «Ծովանկարչության սահմանները» խորագրով միջազգային խոշոր գիտաժողով` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2017): Մ. Հակոբյանը մի շարք ալբոմների, կատալոգների հոդվածների հեղինակ է և կազմող (Եղիշե Թադևոսյան, Երևան, 2006; Էդգար Դեգա. Նամակներ,Երևան, 2009; Армянский импрессионизм. От Москвы до Парижа, Москва, 2017; Ծովանկարչության սահմանները: Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի, 2017 և այլն):

… Կարդալ ավելին arrow
Մազդակ Ֆաիզնիա

Մազդակ Ֆաիզնիա ծնվել է 1982 թ. մայիսի 5-ին, Իրանի արևմուտքում գտնվող քրդական Քերմանշա քաղաքում: Ավարտել է Բրերայի Գեղարվեստի Ակադեմիան (Բրերայի ակադեմիան գտնվում է Իտալիայում՝ Միլանում), որտեղ սովորել է վիզուալ արվեստի տեսակներ և ժամանակակից արվեստի կազմակերպման և հաղորդակցման համադրում: Նա Հռոմի Տոր Վերգատա համալսարանի տնտեսագիտության և մշակույթի կառավարման ասպիրանտ թեկնածու է, դոկտորականի վերնագիրն է `« Ժամանակակից քոչվոր ժառանգություն»: 2014 թվականից նա եղել է «Ֆայզնիա» Ընտանեկան Հիմնադրամի գեղարվեստական ​​ղեկավար (ՖԸՀ): «Ֆայզնիա» Ընտանեկան Հիմնադրամի իրականացրած մի շարք նախագծերից են՝ Վենետիկի 2015 թ-ի բիենալեի Իրանի տաղավարը, Վենետիկի 2016 թ.-ի ճարտարապետության բիենալեում Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի տաղավարը, որի համադրողներն էին ՝Մազդակ Ֆայզնիան և Մարկո Մենեգուցցոն, Իրանական տաղավարի հետ համագործակցությունը Միլան 2016-ի  Դիզայնի Տրիեննալում, «Նապելոնիկա» սրահում և  «Միլան 2017  Պերմանենտ թանգարան» -ում «Պոետիկ նկարիչների 20-րդ դարի գրքեր » ցուցահանդեսի Գիտական ​​Կոմիտե:

… Կարդալ ավելին arrow